Սեյրան Սարոյանը Վահագնի թաղամասում շքեղ առանձնատուն է կառուցում
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը Վահագնի թաղամասում շքեղ առանձնատուն է կառուցում։ Սարոյանի տունը մինչեւ անգամ հայտնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի ուշադրության կենտրոնում եւ ապրիլյան պատերազմի օրերին ու դրանից հետո դեսպանը որոշ տեղերում ակնարկել է այդ մասին։ Հետաքրքիր է Սարոյանի տիկինը կբնակվի՞ նոր կառուցվող տանը, թե ոչ, որովհետեւ Սարոյանի տիկինն, ասում են, որ ամեն տեղ հայտարարում է, թե ալերգիա ունի Երեւանից եւ տարվա մեծ մասը Փարիզում է անցկացնում։
