Մոսկվան Թուրքիայից ապացույցներ է պահանջում
Թուրքիան պետք է ապացուցի մեղադրանքներն այն մասին, որ Մոսկվան իբր զենք է մատակարարում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը՝ PKK-ին: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: «Երբ ինչ-որ մեկն ասում է, ապա պետք է նաև ապացույցներ ներկայացնի»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալներին զենիթային հրթիռներ տրամադրելու համար:
