Իվանիշվիլին առաջիկա ընտրություններում կաջակցի «Վրացական երազանքին»
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պնդում է, որ չունի անձնական շահեր՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: «Ես չունեմ անձնական որևէ պլան ու նպատակ՝ կապված ապագա ընտրությունների հետ: Իմ միակ մտահոգությունն այն է, որ մոտակա 10-15 տարիներին հաջողությամբ ավարտվի այն գործը, որի հիմքը դրել են մեր նախնիները, և ես ձեզ հետ միասին ուրախանամ Վրաստանում ապրելով: Ես ծրագրում եմ նախընտրական արշավի ժամանակ շրջել բոլոր շրջաններով և հանդես գալ հեռուստատեսությամբ: Վստահ եմ, որ այս անգամ էլ մենք կհաղթենք»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին:
