Փառք տիրոջը, որ քանդակագործը չի սովորել Հոլանդիայում
Նժդեհի արձանի շուրջ քննարկումները բավականին բուռն են: Շատերը նմանեցնում են նրան Պյոտր առաջինին, որոշները պնդում են, որ այն հրաշալի գործ է, որոշներն էլ կարծում են, որ Նժդեհը պետք է ձիու վրա լիներ և այլն: Այս ամենը բավականին հետաքրքիր մեկնաբանում են իշխանական թևի ներկայացուցիչները: Օրինակ` Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տվել է հետևյալ մեկնաբանությունը «Մենք ընտրեցինք այս աշխատանքը, որը հետագայում ձևափոխումներ ունեցավ: Երևի Պյոտր առաջինին է նման, որովհետև քանդակագործը Պիտերում է սովորել»: Սա լսելուց հետո պետք է փառք տանք տիրոջը, որ գոնե Պիտերում է սովորել քանդակագործը: Այլապես վախենում եմ պատկերացնել, թե ինչ տեսք կունենար Նժդեհը, եթե քանդակագործը ավարտած լիներ Հոլանդիայի Ուտրեխտի համալսարանը: Հ.Գ. Այս տրամաբանությամբ, եթե արձանի քանդակագործը սովորեր, օրինակ ԱՄՆ-ում, ապա Նժդեհը կլիներ ռեփերի գլխարկով, հոթ-դոգը ձեռքին «Playstation» 2 խաղալուց: Անահիտ Ամատունի. ֆեյսբուք:
