Չօգտագործել հակաբեղմնավորիչներ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մուսուլմանական որևէ ընտանիք չպետք է օգտագործի հակաբեղմնավորիչներ կամ դիմի ընտանիքի պլանավորման կենտրոններ: Էրդողան կոչ է արել ունենալ ավելի շատ երեխաներ: «Մենք կմեծացնենք մեր հետնորդների թիվը: Նրանք ասում են բնակչության պլանավորման, ծնելիության վերահսկման մասին: Սակայն մուսուլմանական որևէ ընտանիք չի կարող հավատարիմ մնալ այդ մոտեցմանը»,- հայտարարել է նա:
