Արմեն Գևորգյանը ուր կգնա
Hayeli.am-ը ամիսներ առաջ գրել էր, որ ակտիվ քաղաքականություն է վերադառնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Իշխանական շրջանակներում քննարկում էին Վաչե Գաբրիելյանին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը վստահել, որից հետո միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում նշանակել Արմեն Գևորգյանին։ Հիշեցնենք` Արմեն Գևորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելիորեն հրաժարական տվեց փոխվարչապետի պաշտոնից, այդ հրաժարականը մեկնաբանվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմամբ,Գեւորգյանը դեմ էր կրիմինալ Լիսկայի վերանշանակելուն։ Հետո Գեւորգյանը աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի ընկերությունում, որտեղից էլ կարճ ժամանակ անց դուրս եկավ ՝ ԱՄՆ սովորելու պատրվակով։ Մեր տեղեկություններով նա վերադարձել է, սակայն սառեցվել է նրան կառավարության կաբինետ վերադարձնելու ծրագիրը, քանի որ վախ կա Ռոբերտ Քոչարյանի այսպես ասաց արբանյակներից: Մեր ունեցած տեղեկություններով նա կնշանակվի բանկերից Արդշինինվեստ բանկի խորհրդի անդամ, այն բանկի, որը Գեւորգյանի իշխանության ժամանակ «արտոնյալների» շարքում է եղել։
