Նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Չադի նախկին նախագահ Հիսսեն Հաբրեն մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ հանցագործությունների համար եւ դատապարտվել ցմահ ազատազրկման, հայտնում է Agence France Presse-ը: Նա մեղավոր է 40 հազար մարդու մահվան համար: 72-ամյա Հաբրեն ստացել է «աֆրիկացի Պինոչետ» անվանումը 1982-1990թթ. իր իշխանության օրոք, տարբեր հանցագործություններ կատարելու համար:
