Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը. Արմեն Ալավերդյան
Կառավարությունը շարունակում է հետևողական պայքար մղել ստվերի դեմ, սակայն շատ դժվար է ստվերը իսպառ վերացնել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿնախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Ստվերային տնտեսություն մեզ մոտ իսկապես եղել է, այսօր էլ տարբեր ճյուղերում կա ստվերային տնտեսություն: Իրականում շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը. կան բիզնեսի ոլորտներ, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս, ծախսերն են ուռճացնում, ձգտում են իրենք ավելի շատ եկամուտներ ստանալ, քան պետական բյուջե հարկ վճարել»,- նշել է Ալավերդյանը: Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ ՊԵԿ-ը չի հրապարակում մեքենաների մաքսազերծման գները՝ ասել է. «Ի՞նչ պարտադիր է՝ թերթերում գրվի այդ մասին: Ես չեմ կարծում, որ դա հանրային կդառնա, որովհետև այդ ցանկի հրապարակման հետ՝ մենք անպայմանորեն գործ կունենանք եկամուտների անկումների հետ»:
