«Նախագահ Էրդողանը գիտի, որ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմը կարող է օգնել լուծել նրա Քրդական հարցը». The Independent
Բրիտանական The Independent թերթում հրապարակվել է մեկնաբան Ռոբերտ Ֆիսկի «Նախագահ Էրդողանը գիտի, որ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմը կարող է օգնել լուծել նրա Քրդական հարցը» խորագրով հոդվածը: Ֆիսկի կարծիքով՝ Էրդողանը վստահ է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը կնպաստի Թուրքիայի իշխանությունների կողմից քրդական հարցի լուծմանը. «Թուրքիայի իշխանությունները հակաահաբեկչական գործողության պատրվակով մինչ օրս շարունակում են ոչնչացնել տեղի քրդերին: Էրդողանը, իր երկրի համար ստանալով առանց վիզայի ռեժիմ ու 3 միլիարդ եվրո, վերջնականապես կհաստատի միանձնյա իշխանություն երկրում և քրդերին կհարկադրի հեռանալ Թուրքիայից: Էրդողանն այդպիսով կլուծի ազգային փոքրամասնությունների հարցը երկրում»:
