Կարո Փայլան. «101 տարվա ժխտման ավանդույթը ջարդելը հեշտ չէ»
«Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդիրները բարձրաձայնել փորձող մարդիկ շատ կան»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Հիմա էլ ինքն է փորձում խորհրդարանից այդ խնդրի մասին խոսել: Ըստ նրա՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը ժխտում է հանրության մեծամասնությունը: «101 տարվա ժխտման ավանդույթից ենք խոսում, դա անցնել, ջարդել այդքան էլ հեշտ չէ: Մի քանի տարի է՝ առերեսման հարցում զարգացումներ կային, սակայն քաղաքական միջավայրի նեղացման եւ ազգայնականության բարձրացման հետ միասին Հայոց ցեղասպանության հարցն էլ ռիսկ պարունակող հարցերի մեջ վերադարձավ,- ասում է պարոն Փայլանը եւ շարունակում:- Հատկապես նախկինում մեծ մասամբ հայերի բնակված վայրերում այսօր բնակվող հանրությունը, իրենց ընտանեկան պատմությունն իմացողները Ցեղասպանության իրականությունը գիտակցում են, սակայն նրանց՝ բարձր ձայնով արտահայտման համար հարմար միջավայր պետք է պատրաստել»: Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ
