«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Հայկական ԱԷԿ-ից բանեցված վառելիքի վերամշակմամբ
«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է իր վրա վերցնել Հայկական ԱԷԿ-ից բանեցված միջուկային վառելիքի պահպանումն ու վերամշակումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ռադիոակտիվ թափոնների, բանեցված միջուկային վառելիքի եւ շահագործումից միջուկային եւ ռադիացիո վտանգավոր օբյեկտների դուրսբերման բնագավառում «Ռոսատոմ»-ի պետական քաղաքականության տնօրեն Օլեգ Կրյուկովը: Ինչպես ասել է՝ այժմ բանակցություններ են ընթանում, ՌԻԱ Նովոստին: «Ինչ վերաբերում է բանեցված միջուկային վառելիքի հետ վարվելու վերաբերյալ միջազգային պարտավորագրերին, այն պետք Է վերադարձվի արտադրող երկիր: Միանգամայն հնարավոր է Հայաստանից վառելիքի վերամշակումը»,-ասել է Կրյուկովը:
