Սահակաշվիլիի թիմը չի կարող վերադառնալ
Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոստացել է թույլ չտալ, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի զինակիցները՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, վերադառնա իշխանության: «Ես խիստ զայրացնում եմ Սահակաշվիլիի թիմին, որովհետեւ նրանց համար լուրջ խոչընդոտ եմ իշխանության վերադառնալու համար պայքարում, ինչում նրանք իրավացի են: Ես անպայմանորեն կօգտագործեմ ամբողջ ռեսուրսը, որպեսզի նրանք չկարողանան հետ շրջել ժամանակը, եւ որպեսզի նրանք չկարողանան վերստին երկիրը վերածել սադիստական փորձարկումների լաբորատորիայի»,-ասված է Իվանիշվիլիի բաց նամակում, հաղորդել է Sputnik-ը:
