Ռուսաստանը զենք է մատակարարում քրդերին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Թուրքիայում արգելված Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությանը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն: «Ահաբեկիչների ձեռքին կան զենիթային սպառազինություններ և հրթիռներ, որոնք նրանց տվել է Ռուսաստանը»,- Դիարբեքիր գնալիս ինքնաթիռում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էրդողանը: Ինչպես ասել է՝ զենքը քրդերին է հասնում Սիրիայից և Իրաքից:
