Գիտնականները գտել են կայուն քաղցկեղի դեմ պայքարի եղանակը
Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները գտել են կայուն քաղցկեղի դեմ պայքարի եղանակը, որով հնարավոր է բուժել ենթաստամոքսային գեղձի քացկեղային ուռուցքը: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ մոլեկուլային կենսաբանները չարորակ բջիջներում ավելացրել են որոշակի տիպի միկրոՌՆԹ (ռիբոնուկլեինային թթու), որը կանոնավորում է այն գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են բուժման նկատմամբ հիվանդության անընկալունակության համար: Գիտնականները պարզել են, որ miR-347b-ի մակարդակի բարձրացումն ուռուցքն ավելի ընկալունակ է դարձնում դեղորայքի նկատմամբ:
