Հայաստանում անցկացվել են ռուսական ռազմակայանի հրամանատարական կազմի հավաքներ
Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել են գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարական կազմի հրահանգչամեթոդական հավաքները: Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 սպաների հետ պարապմունքներն անցկացվել են «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հավաքների ընթացքում սպաները հանձնել են կրակային, շարային, մարտավարական, ֆիզիկական, հատուկ պատրաստության, մարտական ավտոմեքենաների վարման, ճառագայթումային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության եւ ուղեցույց փաստաթղթերի իմացության նորմատիվները: Գործնական պարապմունքներում սպաները մասնակցել են պայմանական հակառակորդի գործողությունների հետախուզման, առանձնապես կարեւոր կրակային միջոցների հայտնաբերման եւ ոչնչացման մարտավարական գործողությունների խաղարկմանը՝ «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» արդի հետախուզական անօդաչու թռչող համալիրների օգտագործմամբ:
