«Ադրբեջանը ստիպված եղավ դադարեցնել պատերազմը». Ալի Հասանով
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, թե ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամրտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն Ադրբեջանը ստիպված է գնացել: Ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հասանովը հայտարարել է, թե դադարեցման գործում նշանակալի դերակատարում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Հայաստանին ու Ադրբեջանին դիմում էին նաև միջազգային տարբեր կազմակերպություններ: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ստիպված եղավ դադարեցնել պատերազմը, և այդ գործում գլխավոր դերակատարում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- հայտարարել է Հասանովը:
