Բեզռուկովը ելույթ է ունեցել Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը ելույթ է ունեցել Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում ռուս զինծառայողների համար մշակութա-ժամանցային կենտրոնի բացման արարողության ժամանակ,նա ընթերցել է Սերգեյ Եսենինի մի քանի բանաստեղծություն: «Վստահ եմ, որ նոր մշակութա-ժամանցային կենտրոնը կդառնա ռուս-սիրիական բարեկամության կենտրոն: Իհարկե, այն շատ բան կտա փոխըմբռնման ու համագործակցության առումով: Բացի այդ, ուզում եմ ամրություն, համբերություն, ուժ մաղթել մեր զինվորականներին, ովքեր, գտնվելով այստեղ, պաշտպանում են ոչ միայն հայրենիքը, այլև` ողջ աշխարհը»,-ասել է դերասանը:
