Հաջորդ նիստը՝ հունվարի 22-ին
Դատավոր Հարություն Մովսեսյանը մերժեց տուժողների իրավահաջորդների միջնորդությունը՝ իրեն և դատախազին բացարկ հայտնելու մասին: «Այն միջնորդությունները, որ մենք ներկայացրել էինք, դատարանի համար դիտարկվել են որպես տեխնիկական խնդիրներ, չնայած մեր համար դա այդպես չէր: Սակայն այն միջնորդությունները, որ ներկայացվում են, էական նշանակություն ունեն գործի համար, և եթե դատարանը այդ միջնորդությունը չբավարարի, դա կնշանակի, որ դատարանը չի ուզում, որ իրական և օբյեկտիվ ար դարադատություն իրականացվի»,-նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը: Սակայն դատավորը իր այդ որոշումը հիմնավորեց այն պատճառաբանությամբ, որ դատավորը ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ նա գտնվում է այնպիսի պայմաններում, որ կարող է խոչընդոտ հանդիսանալ արդար դատավճիռ կայացնելու համար, իսկ այս դեպքում դա բացակայում է: Ավետիսյանների գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 22-ին, ժամը 12.00-ին:
