Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել
Anadolu-ն գրում է ,որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առաջարկում է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, « Պուտինը հայտարարում է, որ ողջունում է այդ հարցում թուրքական կողմի կատարած քայլերը: Մենք նաև կոչ ենք անում ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ կողմերի ապագա քայլերը քննարկելու նպատակով:Դա կարող է լինել «պաշտոնական կամ ոչ պաշտոնական ձևաչափ», կարևորը, որ ի վերջո «գտնվի ընդհանուր ճանապարհ» երկու երկրների հարաբերություններում առաջացած հակասությունների լուծման համար»,- ասել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ չնայած Սու-24-ի հետ կապված միջադեպին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի լսել Թուրքիայի ներողությունները, ինչպես նաև վնասը փոխհատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունները:
