«Հետախույզ վետերանների միավորում»-ը համայն հայությանը կոչ է անում ծնկի բերել թշնամուն
«Հետախույզ վետերանների միավորում»-ը տարածել է մայիսի 29-ով թվագրված հայտարարություն, որում նշվում է Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնությանը միանալու վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է. «Հետախույզ վետերանների միավորումը» ողջունում է Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատասխանատվությունն ստանձնելու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի պատրաստակամությունը եւ նրա ղեկավարած «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այդ նպատակով իրականացվող կամավորների ցուցակագրումը: «Հետախույզ վետերանների միավորումն» իր կազմով կամավորագրվում է այդ գործին եւ Արցախյան ազատամարտի մասնակիցներին, բոլոր արժանապատիվ քաղաքացիներին եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին կոչ է անում որպես կամավոր ցուցակագրվել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ հակառակորդին ծնկի բերելու գործին նախապատրաստվելու համար: «Հետախույզ վետերանների միավորման» նախագահ Սուրեն Կարապետյան
