ՓՄՁ-ների աշխատանքը առաձին վիճակագրությամբ պետք է ներկայացվի.նախարար
« Հայաստանում գործող ՓՄՁ-ների գործունեության առաձին վիճակագրական հաշվառման մեխանիզմներ պետք է ներդրվեն: Գնահատման տեսակետից խնդիր ունենք: Իրականում ՓՄՁ-ների առաձին վիճակագրական աշխատաքներ չեն իրականացվում, որի արդյունքում թվերը կարող են խեղաթյուրվել: Կարիք կա նոր մոտեցումներ որդեգրելու», - Ազգային ժողովում 2015 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, եթե հնարավոր չէ ԱՎԾ-ի մեխանիզմների միջոցով հասնել դրան, պետք է օգտագործել հնարավոր տարբերակները հաշվառման համակարգ ներդնելու համար, «որ տեսնենք, որքան է ՓՄՁ-ների աշխատանքը»: Նա նշեց նաև, որ, ըստ փորձագիտական գնահատականի, ՓՄՁ սուբյեկտները ապահովում են երկրի ՀՆԱ-ի 65-70 տոկոսը:
