Երևանում «Բադեն Բադեն» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը.կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Եղվարդի խճուղում` «Բադեն Բադեն» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են 32-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 TF 410 համարանիշի և 43-ամյա Արայիկ Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 83 PP 800 համարանիշի ավոտմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի 4 ուղևորները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանց առաջինը օգնության են հասել և ավտոմեքենաներից դուրս են բերել «Բադեն Բադեն»-ի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
