Օտարերկրյա ներդրումների պաշտպանության նոր համակարգ պետք է մշակել. Ա. Մինասյան
Օտարերկրյա ներդրումների պաշտպանության նոր համակարգ պետք է մշակվի և ներդրվի: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Ներդրումային քաղաքականության ոլորտում պետք է հիմնարար ձևով վերանայենք մինչ այժմ կիրառվող մոտեցումները»,- ասաց նախարարը: Ըստ նրա` հարկավոր է ոչ միայն առանձին օտարերկրյա ներդրողների մասով պաշտպանական համակարգ, այլ առհասարակ ներդրումների պաշտպանության համակարգ, այլապես տեղական ներդրողները կգնան օտար պետություններ, որ օգտվեն նման համակարգից:
