Աստանայում կհանդիպեն
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում, որը կանցկացվի մայիսի 31-ին Աստանայում, մասնակիցները կքննարկեն ԵԱՏՄ գործունեության խնդիրներին և օտարերկրյա պետությունների հետ առևտրին առնչվող հարցեր՝ հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը։ «Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ գործունեության ընթացիկ հարցերը, ինչպես նաև մի շարք օտարերկրյա պետությունների հետ նրա առևտրային փոխգործակցության զարգացումը»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Ծրագրվում է, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
