Հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի թունելների ցանց
Շիա աշխարհազորայինները, ովքեր մարտեր են վարում ընդդեմ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքի համար, քաղաքի ծայրամասում հայտնաբերել են ԴԱԻՇ-ին պատկանող ճյուղավորված թունելների ցանց։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով «Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպության շտաբին։ «Թունելները սկսվում են քաղաքի սահմաններից դուրս և ուղղվում դրա կենտրոն։ Գրոհայինները դրանք կիրառել են իրենց դիրքերի միջև արագ տեղաշարժման համար»,- հայտնել են շտաբում։ Թունելի ճյուղերից մեկը գտնվում է Ֆալուջայի մատույցներում՝ գրոհայինների կողից պատվարի վերածված գործարանի շրջանում։ Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ։
