Անկարան ԱՄՆ-ին առաջարկել է միավորել ջանքերը. Չավուշօղլու
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ին առաջարկել է միավորել ջանքերը՝ Սիրիայում հատուկ գործողություն սկսելու համար՝ պայմանով, որ նրանում չեն մասնակցի քրդերը: «Եթե մենք միավորենք մեր ուժերը, ապա նրանք (ԱՄՆ) ունեն իրենց հատուկջոկատայինները, իսկ մենք՝ մերը: Մենք ներկայումս ամերիկացիների հետ քննարկում ենք Մանբիջ քաղաքի մերձակայքի շրջանը հնարավորինս շուտ փակելու և երկրորդ ճակատ բացելու հարցը: Երկրորդ ճակատը պետք է լինի, սակայն առանց սիրիական քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD): Երկրորդ ճակատը կարող է հեշտությամբ ուղղվել դեպի Ռաքքա»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
