Դժվար է հավատալ, որ բռնապետ Ալիևը կպահպանի որևէ խոստում. ԵԽ պատգամավոր

Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիևը մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի պահպանման մեխանիզմների ձեւավորմանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների ներկայության ընդլայնմանն ուղղված հարցեր։  Հանդիպման արդյունքների վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց չեխ ռազմական լրագրող, Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խոհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան։ – Պրն Շտետինա, ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը, դիվանագիտական տեսանկյունից ո՞ր կողմն է գտնվում շահեկան կարգավիճակում։ -Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցանկացած հանդիպում վնաս չի ունենա, սակայն այս հանդիպումից որեւէ ակնկալիք չունեմ, ինչ-որ արդյունք չեմ սպասում, պարզապես կարող եմ ասել, որ սա դրական քայլ էր հատկապես ապրիլի սկզբին Ղարաբաղի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինված ուժերի հարձակից հետո։ Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ կարող են շահել այս հանդիպումից, ես կասեմ, թե ով կկորցնի այդ բանակցությունների հետեւանքով. կկորցնի Ռուսաստանը, որի համար աշխարհաքաղաքական տեսանկյունից, իհարկե, այս հակամարտության սրացումը ձեռնտու է։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է խոսել Ղարաբաղի ճանաչման մասին, քանի որ այն արդեն 25 տարի է՝ ինքնուրույն պետություն է եւ դրսեւորում է դրան բնորոշ բոլոր հատկանիշները։ Առաջինը ռազմականն է. Ղարաբաղը հաղթանակել է 90-ականների սկզբի պատերազմում, եւ նրա պաշտպանությունն այնպիսին է, որ հնարավոր չէ այն ուժով վերցնել, ինչպես ասում է Ալիեւը։ Նաեւ ակնհայտ երեւում է, որ պետականությունը դրսեւորվում է նաեւ տնտեսության տեսանկյունից, քանի որ Ղարաբաղի հաջողությունները տնտեսության ոլորտում ակնհայտ են։ Եվ ի վերջո ինքնուրույն պետության դրսեւորումը երեւում է քաղաքական տեսանկյունից, քանի որ այնտեղ գործում է խորհրարան, որպիսին երբեմն չես գտնի տարբեր ժողովրդավարական երկրներում։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նմանատիպ խոսակցությունները միգուցե հանգեցնեն նրան, որ վերջապես աշխարհը սկսի հետաքրքրվել Ղարաբաղի՝ որպես ինքնավար երկրի ճանաչման հարցով։ -Ադրբեջանը, կարելի է ասել, միջազգային հանրության հորդորներից հետո ի վերջո նստեց բանակցությունների սեղանի շուրջ, ինչպե՞ս կորակեք այս քայլը։ -Կարծում եմ՝ այստեղ կրկին իր դերն է կատարում Ադրբեջանի՝ «Արեւելյան գործընկերության» այդ «վեցնյակի» կազմում ընդգրկվելու հանգամանքը. այս հանդիպման մասնակցությունը կարծես մի ժեստ էր Ադրբեջանի կողմից՝ եվրոպական երկրների հետ հարաբերությունների բարելավման փորձ կատարելու նպատակով։ -Իսկ կարո՞ղ ենք հավատալ, որ այս հանդիպումը ինչ-որ կերպ հնարավոր է՝ զսպի Ադրբեջանին եւ նվազեցնի հետագա ագրեսիայի դրսեւորման հավանականությունը, հատկապես երբ անգամ հանդիպումից հետո եղան հրադադարի խախտման դեպքեր։ -Գիտեք, երբ Լեռնային Ղարաբաղը լուծեց խնդիրը դեռ 90-ականների սկզբին, ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացիորեն ոչինչ չէր անում հակամարտության լուծման համար, եւ արդեն այդ ժամանակներից ղարաբաղցիները, հասկանալով, որ այդ կառույցը ոչ մի կերպ չի աջակցի իրենց, գնացին իրենց ճանապարհով. նրանք պարզապես գնեցին Կալաշնիկովներ եւ հաղթեցին այդ պատերազմը։ Նրանք պարզապես պաշտպանում էին իրենք իրենց, եւ դա, ըստ իս, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է, այն պարզապես պետք է պաշտպանվի, քանի որ ամեն դեպքում դժվար է հավատալ, որ իր տեսակի մեջ բռնապետ Ալիեւը կպահպանի որեւէ խոստում։ -Հանդիպման ընթացքում քննարկվեց մշտադիտարկման մեխանիզմների ձեւավորման հարցը, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս այն կգործի եւ ի՞նչ արդյունք կտա ի վերջո։ -Ցանկացած մշտադիտարկում միայն օգտակար կլինի այս հարցում, քանի որ եթե իրականացվեն հրադադարի ինչ-որ կոպիտ խախտումներ, ինչպես օրինակ՝ Ադրբեջանն արեց ապրիլի սկզբին, ապա միանշանակ անհրաժեշտ կլինի վկաների ներկայությունը։ Բնականաբար, ես դա դրական քայլ եմ համարում, սակայն վախենամ՝ չեմ կարողանա ասել, թե դրա իրականացումը ինչ արդյունք կտա, սակայն այնուամենայնիվ կարծում եմ, որ այն կմնա խոսակցությունների փուլում, եւ ոչ մի փաստաթուղթ էլ դրա վերաբերյալ չի ձեւավորվի:
 

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաատանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am