Անընդունելի եմ համարում Իրաքի գործերին Իրանի խառնվելը. Ադիլ ալ-Ջուբեյրա
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրան անընդունելի է համարում Իրանի կողմից շիա զինված խմբավորումների ուղարկումը Իրաք՝ ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասնակցելու նպատակով՝ գրում է ria.ru-ն: Ջեբեյրայի խոսքով՝ Իրանը տարածաշրջանի գործերին խառնվելու փոխարեն պետք է զբաղվի իր ներքին գործերով: «Իրաքի խնդիրը միջդավանաբանական հակամարտություններն են, որի պատճառը Իրանի միջամտությունն է»,- ասել է նախարարը: Նա անհրաժեշտ է համարել Իրաքից իրանական զորքերի դուրսբերումը:
