Թուրքիայում հարձակում է կատարվել ժանդարմերիայի վրա
, որի հետևանքով 5 մարդ վնասվածքներ է ստացել՝ հայտնում է Anadolu գործակալությունը։ Հաղորդվում է, որ PKK-ի անդամները պայթուցիկով լի մեքենայով փորձել են մոտենալ ժանդարմերիայի բաժանմունքին, ինչի պատճառով կանգնեցվել են։ Նրանց կողմից իրավապահների ուղղությամբ բացված կրակից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Ոչ տևական փոխհրաձգությունից հետո ահաբեկիչները թաքնվել են և պայթեցրել մեքենան, որը թողել էին դեպքի վայրում։ Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել։ Նահանգում սկսվել է գործողություն՝ ուղղված հարձակումն իրականացնողների ձերբակալմանը։
