Պատրաստ է անգամ հավաքարար դառնալ
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ պատրաստ է դառնալ ինչպես նախագահ, այնպես էլ հավաքարար: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: «Բացի այն, որ ես պատրաստ եմ նախագահ դառնալ, ես պատրաստ եմ դառնալ մոնտաժող-բարձրաթռիչք օդաչու: Ես պատրաստ եմ դառնալ նաև հավաքարար և ինչ ասես, որտեղ ես օգուտ կբերեմ»,- ասել է նա: Միաժամանակ Սավչենկոն նշել է, որ ինքը նախկինի պես սպա է, և եթե կարողանա օգուտ բերել այդ ոլորտում, նրա հավակնությունները երբեք ավելի մեծ չեն լինի: «Ես չեմ ուզում պարզապես նախագահ լինել այնտեղ լինելու համար… Եթե ես այնտեղ կարողանամ լինել Ուկրաինայի համար, այնտեղ կլինեմ: Եթե ես այնտեղ լինեմ ինձ համար, դա ինձ պետք չէ»,- եզրափակել է Սավչենկոն:
