Ահաբեկչություն՝ Իրաքում. զոհվել են «Ռեալի» երկրպագուներ
Իրաքում ահաբեկչական հարձակումից զոհվել է «Ռեալի» առնվազն 12 երկրպագու, հայտնում է AS-ը: Աղբյուրի տվյալներով՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաակուբա քաղաքում: Չորս ահաբեկիչ ներխուժել են շենքը, որտեղ մադրիդյան ակումբի երկրպագուները դիտում էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, և անկանոն կրակ բացել: Հարձակվողներին հաջողվել է փախչել, ներկա պահին ոչ ոք չի ձերբակալվել: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ պատասխանատվությունն ընկնում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վրա:
