Սիրիացի պատգամավորը քրդերին կոչ է արել համագործակցել Ռուսաստանի հետ
Սիրիայում քրդական խմբավորումները չպետք է հույսը դնեն ԱՄՆ-ի աջակցության վրա, ավելի լավ է համագործակցեն սիրիական բանակի և Ռուսաստանի հետ: Այդ մասին Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է ազգությամբ քուրդ սիրիացի պատգամավոր Օմար Ուսին: Քրդական ինքնապաշտպանական խմբավորումները գործում են Սիրիայի հյուսիս-արևելքում: ԱՄՆ-ը աջակցում է նրանց ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: «Ես հանդես չեմ գալիս ԱՄՆ-ի դեմ ամբողջական բոյկոտի օգտին, սակայն չարժե նրա վրա հույս դնել: Դա պրագմատիկ երկիր է, որին հետաքրքրում է իր շահը, նա անտարբեր է քրդերի, սիրիացիների կամ արաբների հանդեպ»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ քրդական խմբավորումների հրամանատարները պետք է անցնեն տարածաշրջանում ռուս-սիրիական դիմադրության խրամատը, այլապես մեծ գին կվճարեն:
