Եվրոպային լուրջ վարակ է սպառնում
Եվրոպական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Թուրքիայից դեպի Եվրոպական Միություն ուղևորվող սիրիացի փախստականներից շատերի մոտ առկա է մաշկային լեյշմանիոզ հիվանդությունը, որը կարող է տարածվել ողջ Եվրոպայով մեկը: Ինչպես նշում է vz.ru-ն, հիվանդությունն արտահայտվում է մաշկային խոցի տեսքով, որն իրենից հետո թողնում է սպիներ: Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ հիվանդության դեպքերն առավել շատ գրանցվել են Նիզիպ քաղաքի փախստականների ճամբարում: Այնտեղ գրանցվել է մի քանի հարյուր հիվանդ: Հիշեցնենք, որ ԵՄ-ի ղեկավարությունն ու Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մարտի 18-ին կնքել են համաձայնագիր՝ պայմանավորվելով 3 մլրդ եվրոյի և Թուրքիայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման դիմաց Եվրոպա ժամանող փախստականներին պահել Թուրքիայում: Այնուհանդերձ՝ ԵՄ ղեկավարներից մի քանիսը հայտնել են, որ Անկարան առայսօր չի իրականացրել ԵՄ-ի հետ կնքված միգրացիոն համաձայնագրի դրույթներից շատերը: Այժմ Թուրքիան ցանկանում է հնարավորինս արագ անցնել ոչ այցագրային ռեժիմին, սակայն Բրյուսելն այս հարցում դեռևս չի շտապում: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին շանտաժի չենթարկել ԵՄ-ին ու ամպագոռգոռ հայտարարություններով հանդես չգալ:
