Էլթոն Ջոնը համերգ է տվել Պետերբուրգում
Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնի՝ Սանկտ Պետերբուրգի «Լեդովի դվորեց» համերգասրահում կայանալիք համերգից առաջ ռումբի առկայության մասին անանուն հաղորդագրություն է ստացվել: Ինչպես նշում է gazeta.ru-ն, այնուհանդերձ՝ Էլթոն Ջոնը որոշել է համերգը չչեղարկել ու չհիասթափեցնել իր երկրպագուներին: Աղբյուրը հավելում է, որ համերգասրահի խուզարկության արդյունքում ոչ մի ռումբ կամ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
