ԵԱՏՄ երկրների բիզնես շրջանները կկարողանան արդյունավետ պաշտպանել իրենց շահերը. Տ. Սարգասյան
Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնես շրջանները կկարողանան արդյունավետ պաշտպանել իրենց շահերը՝ միայն սկսելով կոնսոլիդացված որոշումներ մշակել, և ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահի պաշտոնում Վիկտոր Խրիստենկոյի նշանակումը կնպաստի այդ գործընթացին: Այդ կարծիքն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, գրում է ՌԻԱ նովոստին: «Գլխավոր խնդիրը, որն այժմ կանգնած է Գործարար խորհրդի առաջ, տնտեսական զարգացման համար կարևոր ինտեգրման հարցերի վերաբերյալ բիզնեսի կոնսոլիդացված դիրքորոշումների մշակման համար երկխոսության առավել արդյունավետ գործիքներ փնտրելն է… Հաճախ բիզնեսի հենց կոնսոլիդացված դիրքորոշումների բացակայությունը թույլ չի տալիս կայացնել որոշումներ, և այդ պատճառով ինտեգրումն առաջ չի շարժվում»,- նշել է Սարգսյանը տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության կողմից արված մեկնաբանությունում:
