Վրացի լրագրողը նկարահանումների ժամանակ մահացել է
Վրաստանում GDS հեռուստաընկերության լրագրող Զվիադ Թխելիձեն Խադի կիրճում մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հայտնում է gazeta.ru-ն: Նշվում է, որ լուսաբացին նրա մարմինը հայտնաբերել են փրկարարները: Թխելիձեն աշխատել է կիրճում նկարահանման խմբի հետ: Նրան մեծ համբավ են բերել GDS հետուստաալիքով ցուցադրված հեղինակային հաղորդումները, այդ թվում՝ Չեռնոբիլից ռեպորտաժը:
