Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտնում
Իրանում պահպանողականների ներկայացուցիչ Ալի Լարիջանին վերընտրվել է երկրի խորհրդարանի խոսնակի պաշտնում: Լարիջանին ստացել է խորհրդարանի 290 անդամներից 173-ի աջակցությունը: Ինչպես նշում է Press TV հեռուստաալիքը, քվեարկության ժամանակ առանցքային դեր են խաղացել անկախ պատգամավորները, քանի որ նոր խորհրդարանում ոչ մի կուսակցության չի հաջողվել մեծամասնություն ստանալ: Լարիջանիի մրցակիցը բարեփոխականների ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Մոհամադ Ռեղա Արեֆն էր: Իրանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել ապրիլին: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի չափավոր բարեփոխականների դաշինքը ամենամեծ խմբակցությունն է ձեւավորել՝ ստանալով 143 մանդատ:
