ԱՄՆ-ում գիրք է լույս տեսել ամերիկահայ առաջին միլիոնատիրոջ մասին

ԱՄՆ-ում գիրք է լույս տեսել ամերիկահայ առաջին միլիոնատիրոջ մասին: Այս մասին գրում է ամերիկյան Armenian Mirror-Spectator պարբերականը: Հակոբ Պողիկյանն Օսմանյան Հայաստանից ԱՄՆ փոխադրված առաջին միգրանտներից էր: 1876 թվականին նա Ամերիկա է հասել առանց գումարի, բայց կարողացել է հարստանալ ավելի, քան ակնկալում էր՝ Բոստոնում գորգերի վաճառքով զբաղվելու արդյունքում միլիոնատեր դառնալով: Որպես բարերար՝ նա օգնել է ինչպես հայերին, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչների: Պողիկյանի զարմիկի թոռը՝ Հակոբ Դերանյանը, գրել է նրա կարճ կենսագրությունը, որը հրատարակել է Մասաչուսեթսի Հայկական մշակութային հիմնադրամը: Նրա խանութի առաջին գնորդը եղել է ամերիկյան պոեզիայի դասական Հենրի Լոնգֆելլոն, որի միջոցով էլ Պողիկյանը ծանոթացել է Նոր Անգլիայի բազմաթիվ մտավորականների հետ: Լոնդոնում Պողիկյանը ծանոթացել է նաեւ մարքիզ Սոլսբերիի հետ, որը երեք անգամ Անգլիայի վարչապետն է եղել, Ուիլյամ Գլանդթոնի հետ (վարչապետ է եղել չորս անգամ), ինչպես նաեւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջեյմս Բրյուսի հետ՝ կապված Կիլիկիո կաթողիկոսության համար հոգեւորականներ պատրաստելու նախագծի հետ: Սակայն քաղաքական խնդիրների պատճառով նախագիծն իրականություն չի դարձել: Սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած կոտորածների ժամանակ Հակոբ Պողիկյանը դրամահավաք է կազմակերպել եւ Ամերիկյան Կարմիր Խաչի ղեկավարությանը համոզել օգնության առաքելություն սկսել տուժած շրջաններում: Նա անձամբ հանձնառություն է ստանձնել ավելի քան 90 հայերի համար, որոնք ԱՄՆ են եկել եւ որոնց պատրաստվել են Թուրքիա արտաքսել: Նրանց թույլատրել են մնալ ԱՄՆ-ում, իսկ ամերիկահայ մեկ այլ ձեռներեց՝ Բոստոնից Մոսես Գյուլեսյանը, հայրենակիցներին տեղավորել է իր ֆաբրիկայի շենքում: Պողիկյանն ամերիկյան մամուլում հանդես է եկել նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ եւ տուժած հայերի համար օգնություն կազմակերպել: Չնայած հայերին ցուցաբերած ֆինանսական եւ դիվանագիտական աջակցությանը՝ հայկական կուսակցությունները սկսել են սպառնալ Պողիկյանին՝ նրանից ֆինանսավորում պահանջելով: Պողիկյանը հրաժարվել է, եւ ոմանք կարծում են, որ 1903 թվականին նրա տան հրդեհումը կուսակցությունների վրեժի դրսեւորումն էր: Պողիկյանի ժառանգության հիմնական մասը փոխանցվել է Վիլսոն Քոլեջին, քանի որ նա երեխաներ չի ունեցել: Այդ միջոցներով ցածր տոկոսադրույքով ուսումնական վարկեր են տրամադրվել կին ուսանողներին: Երկու տարին մեկ անգամ քոլեջում Պողիկյանական ընթերցումներ են անցկացվում՝ հայոց պատմության եւ մշակույթի թեմաներով:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Քիչ ծխի ու արցախցիների համար նախատեսված ուտելիքները քիչ կեր. Տեր Զարեհը խայտառակեց Արման Սարոյանին (video) Միքայել Մինասյանն ունի մեղադրյալի կարգավիճակ 18 տարեկան Միքայելն ազատ արձակվեց. կիրառվել է բացակայելու արգելք Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց ՔԿ-ից Եղբայրներից Միքայելն ազատ արձակվեց․ ինչ ասաց փաստաբանը (video) «Քաղաքացին ճշմարտությունը շպրտեց նիկոլականների երեսին․ քար լռություն էր»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բախվել են Lexus-ը և Hongqi-ն․ վերջինը հայտնվել է մայթին․ կա 5 վիրավոր Փաշինյանը կմեկնի Ռուսաստան Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ․ նամակ՝ ՀՀ պետական մարմիններին Պատիժ, որի հետևից մինչև վերջ գնալու է Ռոբերտ Քոչարյանը․ Խաչիկ Մանուկյան (video) Ժողովուրդը քեզ ատում ա, Նիկո՛լ, ռա՛դդ քաշի, գնա՛․ զոհվածի մայր (video) Շատ ամոթ է, որ 50 տարեկան մարդը եկեղեցում նման սադրանքների է դիմում. խնդիր է լուծում. Նարեկ Պարոնյան (video) «Նիկո՛լ, Աննային փախցրիր, դու չես հասցնելու, ես հետևիցդ գալու եմ»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ կասեն քաղաքացիները Փաշինյանին․ հարցում (video) «Փարամազյա՛ն, լա՞վ ես տեղավորվել Նիկոլի հետույքում»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ովքե՞ր «փախան» պատերազմից․ Գեղամ Մանուկյանը փաստաթղթեր ներկայացրեց (video) Արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային. Մանե Թանդիլյան Աշոտ Երկաթին Նիկոլը փակի տակ է պահում, որ Սյունիքը հանձնի․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել #ՈՒՂԻՂ․ «Լափելու ու ցրթելու կուսակցություն, շա՞տ եք վախեցած»․ Խաչիկ Մանուկյան (video) Ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի. Իշխան Սաղաթելյան Մինչև հունիսի 7-ը դուք դեռ շատ եք մոտիկից ճանաչելու Փաշինյանին. Ռուբեն Մխիթարյան Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև. Bloomberg ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից` ըստ չինական NetEase պարբերականի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am