Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել է 7 ավտոմեքենա
Երեկ` մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ թիվ 67 շենքի դիմաց, Nissan մակնիշի 70 UA 070 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 23-ամյա Նորայր Խաչատրյանի վարած Audi մակնիշի 34 OZ 001 համարանիշի, 55-ամյա Մարինա Ավետիսյանի վարած Mitsubishi մակնիշի 31 LO 474 համարանիշի, 31-ամյա Կարո Մկրտչյանի վարած Fiat մակնիշի 31 OR 001 համարանիշի, 36-ամյա Դավիթ Ավդալյանի վարած Mercedes մակնիշի 24 UO 988 համարանիշի, 28-ամյա Արմեն Մայիլյանի վարած Nissan մակնիշի 34 MN 951 համարանիշի և 32-ամյա Դավիթ Հովակիմյանի վարած Nissan մակնիշի 34 PF 053 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Aud մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորայր Խաչատրյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Nissan մակնիշի 70 UA 070 համարանիշի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արգիշտ Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Nissan մակնիշի 70 UA 070 վարորդի ինքնությունը և գտնվելու վայրը:
