«Պարոն Բաբայանն ո՞վ ա». Մանվել Գրիգորյանը՝ Սամվել Բաբայանի վերադարձի մասին
Սարդարապատի հուշահամալիրում երեկ լրագրողներն ԱԺ «Հանրապետական» պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին հարցրեցին, թե ինչ կարող է ասել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին, ասաց, թե ինքը մոտ երկու ամիս Արցախում է եղել, սակայն նրան չի տեսել։ «Պարոն Բաբայանն ո՞վ ա, ես 55 օր ա Ղարաբաղ եմ եղել, տենց մարդ չեմ տեսել, չեմ իմանում»,– ասաց Մանվել Գրիգորյանը։ Հարցին, թե ինչով կարող է Սամվել Բաբայանն օգտակար լինել, գեներալը պատասխանեց. «Ոչ մեկի կարիքն էլ չկա, հայ ժողովուրդն ինքն իրանով կարում ա ամեն ինչ անի, այսօր բանակն էլ է մարտունակ, զինվորականներն էլ, ամեն ինչն էլ տեղը տեղին է, և առաջնագծում հայոց բանական է մեն-մենակ կանգնած»: Դիտարկմանը, թե փաստորեն Բաբայանի վերադարձի կարիքը չկա՞ր՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ամեն հայի վերադարձի կարիք էլ կա, ինչ-որ առաձնահատուկներ այս երկրում չկան, չկա հայ մարդ, որ առաձնահատուկ ա, սաղս միասին ենք մեզնից ինչ-որ բան ներկայացնում, թե չէ առաձնահատուկ չկա»:
