Առաջարկ՝ Պուտինին եւ ԱՄՆ նոր նախագահին
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն հանդես է եկել նախաձեռնությամբ, առաջարկելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նոր նախագահի հանդիպումը կազմակերպել Հելսինկինում, հաղորդում է Yle-ն: «Իհարկե, անհրաժեշտ պայման պետք է լինի համապատասխան մթնոլորտը միջազգային հարաբերություններում: Նախեւառաջ, պետք է դադարեցվեն խիստ գործողությունները»,-նշել է նա: Նիինիստեն ընդգծել է, որ այս առաջարկը դրական է ընդունվել վերջեիս իր Ռուսաստան եւ ԱՄՆ կատարած այցելությունների ժամանակ:
