ԴԱԻՇ-ի զինյալները Հալեպում հարձակվել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի դիրքերի վրա
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Հալեպ նահանգում հարձակվել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի դիրքերի վրա և գրավել մի քանի բնակավայրեր: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի տեղեկատվական տեղեկագրին: «ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները Հալեպ նահանգի Ազազ բնակավայրում հարձակում են իրականացրել Սիրիական ազատ բանակի դիրքերի վրա և վերահսկողություն սահմանել Քաֆեր-Բրեյշա, Թաթիա, Քաֆեր-Քալբին և Ջիբրին բնակավայրերի նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում: Նշվում է նաև, որ Այն-Դաքնա բնակավայրի մոտ ահաբեկիչների առաջընթացը կասեցրել են քուրդ աշխարհազորայինները:
