Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում է

Այս օրերին Ադրբեջանը հարաբերական անդորր է պահպանում իր երկրում հունիսին անցկացվող «Ֆորմուլա 1» Եվրոպական մրցարշավը չձախողելու նպատակով, այլ ոչ թե միջազգային հանրության ջանքերի շնորհիվ: Այդ մրցարշավն անցկացնելուց հետո նա վերսկսելու է սողացող պատերազմի մարտավարությունը, որը ենթադրում է նաև «ապրիլյան» տիպի լարվածության ալիքներ: Դժվար է պատկերացնել, որ երբևէ Ադրբեջանի ձեռքերն այսպես կապված կլինեն: Ուստի մինչ մրցարշավի մեկնարկը հայկական կողմը աննախադեպ հնարավորություն ունի անգամ առանց կրակոցի հետ բերելու կորցրած տարածքները: Եթե Երևանը կամ Ստեփանակերտը դրանք հետ վերադարձնելու հստակ պահանջ ներկայացնեն Բաքվին՝ հակառակ դեպքում սպառնալով ուժով վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, հետ կքաշվի մինչև ապրիլի 1-ի բնագծերը: Նման ազդեցություն կարող է ունենալ նաև հարձակման նպատակով մեր զորքերի ցուցադրաբար կուտակումը համապատասխան ելման դիրքերում: Բնականաբար՝ այս երկու քայլի համադրումն ավելի արդյունավետ կլինի: Անշուշտ, գոնե տեսականորեն պետք չէ բացառել նաև այն սցենարը, որ Ադրբեջանը միանգամից չի կատարելու հայկական կողմի պահանջը, ինչի պարագայում նա ստիպված է լինելու այդ տարածքները հանձնել մեր փոքրածավալ ռազմական գործողությանը լուրջ դիմադրություն ցույց չտալով և նահանջելով: Երկրորդ դեպքում տարածքների ազատագրման գործողությունը պետք է կատարվի արդեն սերունդ տված միջին տարիքի կամավորների ուժերով: Այս երկու սցենարների դեպքում էլ կարող ենք վստահ լինել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ չի ձեռնարկելու և, ի վերջո՝ զիջելու է գրաված տարածքները: Իսկ եթե այս օրերի բացառիկ հնարավորությունը չօգտագործվի, ուրեմն այս ամենը՝ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, Արցախի Պաշտպանական բանակի անպատրաստ վիճակը, մեր հակահարձակման կասեցումը, տարածքների կորուստը թաքցնելու միտումը և դրանց հետևած մյուս բոլոր գործողությունները դավադրություն է, որին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաատանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am