Փարիզի հայտնի այգում կայծակնահար է եղել 11 երեխա
Քիչ առաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հանրահայտ «Մոնսո» այգում կայծակահար է եղել 11 երեխա։ Ինչպես Փարիզից հայտնում է ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը, երեխաները հիմնականում 12-ից 15 տարեկան են։ Երեխաները գտնվում են հիվանդանոցում։ Նրանցից 8-ի վիճակը ծանր է։
