ՆԱՏՕ-ն պետք է մասնակցի ԻՊ խմբավորման դեմ պատերազմին

ՆԱՏՕ-ն պետք է մասնակցի ԻՊ խմբավորման դեմ պատերազմին, այդ մասնակցության պարամետրերը կքննարկվեն Վարշավայում Դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին: Այդ մասին Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի ԻՊ-ի դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Բրետտ Մակգերկը: «ՆԱՏՕ-ն պետք է շատ կարեւոր դեր խաղա: Մի կողմից, կարող է ընդլայնվել իրաքցի զինվորականների նախապատրաստությունը, որը մինչ այժմ կատարվում էր Հորդանանում: Բացի այդ, AWACS հետախույզ ինքնաթիռները կարող են կարեւոր առաջադրանքներ ստանձնել` օգնություն տրամադրելով կոալիցիային: Ես հույս ունեմ, որ հուլիսի սկզբին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին   մենք որոշում կընդունենք կոնկրետ նպատակների վերաբերյալ», — ասել է Մակգերկը: Ամերիկացի հատուկ ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ն անցնում է  «ԻՊ-ի դեմ պայքարի նոր փուլ», որը ենթադրում է հարձակողական գործողությունների իրականացում   «միաժամանակ տարբեր ճակատներում», մասնավորապես` սիրիական Ռաքքայի եւ Իրաքում Էլ Ֆալուջայի ուղղությամբ: Միաժամանակ կոալիցիայի ուժերն առայժմ   «պատրաստ չեն Մոսուլի ուղղությամբ գրոհ սկսելու համար», — հավելել է նա: «Մեզ ժամանակ է պետք: Որոշ ժամանակի ընթացքում մենք կարողացել ենք բավականաչափ ցամաքային ուժեր հավաքել: Դրա համար մեզ պետք էր տարածաշրջանից մարտիկներ հավաքագրել, ուսուցանել նրանց եւ խորհրդատվություն տրամադրել: Այժմ մենք բավականին առաջ ենք գնացել, որպեսզի նրանք կարողանան մասնակցել պայքարին», — ասել է Մակգերկը` հավելելով, որ ամերիկացի գրեթե  300 ռազմական խորհրդատու ներկայումս աշխատում է Սիրիայում, գլխավորապես` քրդական կազմավորումների հետ: «Իսլամիստները շատ թուլացած են… Նրանց դրամական հոսքերը կրճատված են … Հատուկ ծառայությունները (ԱՄՆ-ի, խմբ.) չեզոքացրել են իսլամիստների ֆինանսական առաջնորդին, ինչպես նաեւ  «Չեչենին», որը նրանց հիմնական դաշտային հրամանատարներից էր», — ասել է Մակգերկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, գիտես չենք հասկանու՞մ՝ թոշակներն ինչու բարձրացրիր․ թոշակառուներ (video) Քիչ ծխի ու արցախցիների համար նախատեսված ուտելիքները քիչ կեր. Տեր Զարեհը խայտառակեց Արման Սարոյանին (video) Միքայել Մինասյանն ունի մեղադրյալի կարգավիճակ 18 տարեկան Միքայելն ազատ արձակվեց. կիրառվել է բացակայելու արգելք Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց ՔԿ-ից Եղբայրներից Միքայելն ազատ արձակվեց․ ինչ ասաց փաստաբանը (video) «Քաղաքացին ճշմարտությունը շպրտեց նիկոլականների երեսին․ քար լռություն էր»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բախվել են Lexus-ը և Hongqi-ն․ վերջինը հայտնվել է մայթին․ կա 5 վիրավոր Փաշինյանը կմեկնի Ռուսաստան Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ․ նամակ՝ ՀՀ պետական մարմիններին Պատիժ, որի հետևից մինչև վերջ գնալու է Ռոբերտ Քոչարյանը․ Խաչիկ Մանուկյան (video) Ժողովուրդը քեզ ատում ա, Նիկո՛լ, ռա՛դդ քաշի, գնա՛․ զոհվածի մայր (video) Շատ ամոթ է, որ 50 տարեկան մարդը եկեղեցում նման սադրանքների է դիմում. խնդիր է լուծում. Նարեկ Պարոնյան (video) «Նիկո՛լ, Աննային փախցրիր, դու չես հասցնելու, ես հետևիցդ գալու եմ»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ կասեն քաղաքացիները Փաշինյանին․ հարցում (video) «Փարամազյա՛ն, լա՞վ ես տեղավորվել Նիկոլի հետույքում»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ովքե՞ր «փախան» պատերազմից․ Գեղամ Մանուկյանը փաստաթղթեր ներկայացրեց (video) Արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային. Մանե Թանդիլյան Աշոտ Երկաթին Նիկոլը փակի տակ է պահում, որ Սյունիքը հանձնի․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել #ՈՒՂԻՂ․ «Լափելու ու ցրթելու կուսակցություն, շա՞տ եք վախեցած»․ Խաչիկ Մանուկյան (video) Ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի. Իշխան Սաղաթելյան Մինչև հունիսի 7-ը դուք դեռ շատ եք մոտիկից ճանաչելու Փաշինյանին. Ռուբեն Մխիթարյան Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև. Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am