ՌԴ-ում անօդաչու նոր թռչող սարք են մշակում
Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերը կձևափոխվեն որպես ռազմամթերք օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ռազմաարդյունաբերական համալիրի աղբյուրին հղումով: Նախնական տեղեկությունով՝ այն կստանա ռազմագլխիկ և կոչնչացնի նպատակակետը պայթելով: «Այժմ ստեղծվում է ԱԹՍ, որը կաշխատի հրկիզանավի սկզբունքով, այսինքն՝ կպայթի նպատակակետին հասնելով»,- հայտնել է աղբյուրը:
