Պաշարները քանակապես չեն գերազանցում նորմերը. ԱԷՄԳ
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանը պետք է համաձայնագիր ստորագրի բաղադրատարրերի պաշարների ծավալի սահմանափակման մասին։ԱԷՄԳ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Իրանում ուրանի ու ծանր ջրի պաշարները քանակապես չեն գերազանցում նորմերը։ Մասնավորապես ուրանի պաշարները երկրում չեն գերազանցում 300 կիլոգրամի սահմանը, իսկ ծանր ջրինը՝ 130 տոննայի սահմանը։
