G7-ը հավաքվել էր՝ սուշի ուտելու. Պուշկով
ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Ճապոնիայում G7-ի երկրների գագաթաժողովը: «G7-ը, բացի հակառուսական պատժամիջոցների երկարաձգման որոշումից, ոչ մի ուրիշ բան չի ընդունել: Հանդիպումը ոչ մի բանի մասին էր. գնացել էին շփվելու և սուշի ուտելու»,- Պուշկովը գրել է թվիթթերյան իր էջում:
