ԻՊ-ը Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին ուղղված սպառնալից տեսանյութ է հրապարակել
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը համացանցում Ադրբեջանի կրոնական առաջնորդներին ուղղված սպառնալիքներ բովանադակող տեսանյութ է հրապարակել: Նրանք տեանյութով խոստանում են հաշիվ մաքրել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Տեսահոլովակում ջիհադականը սպառնում է վերացնել ադրբեջանական մուսուլմանների առաջնորդին` Կովկասի շեյխ ուլ-իսլամ Ալլաշուքյուր Փաշազադեին եւ տեղացի սալաֆիների (վահաբիների) առաջնորդ Գամեթ Սուլեյմանովին: «Ուղերձ Ռիբաթի հողերից բռնազավթված Ադրբեջան» վերնագրով տեսահոլովակում ծննդով Ադրբեջանից ռուսալեզու մարտիկը, որն իրեն անվանում է Գուսարի շրջանից, ասում է, որ իսլամ է ընդունել 2001 թվականին, արդեն 3 տարի է` գտնվում է Սիրիայում: Սկզբում կռվել է «Ջեբհաթ ան-Նուսրայի» համար, իսկ այժմ անցել է ԻՊ:
