Սիբիրի նավթային վերջին խոշոր հանքավայրը վաճառքի է հանվել
Ռուսաստանի նավթային վերջին խոշոր հանքավայրը, որը գտնվում է Սիբիրում, վաճառքի է հանվել: Սկզբնական գինը 5,35 մլրդ ռուբլի է: ԵԲԿ-ի տվյալներով, հավակնորդների թվում են «Գազպրոմ նավթը» եւ «Ռոսնավթը»: Էրգինյան հանքավայրը գտնվում է Արեւմտյան Սիբիրում, եւ այն Ռուսաստանի մայրցամաքային հատվածում հետախուզված խոշոր հանքավայրերի մեջ վերջինն է, որի արտոնագիրը գտնվում է չբաշխված ընդերքի ֆոնդում: Կառավարության հրամանի համաձայն, աճուրդը պետք է տեղի ունենա մինչեւ 2016-ի վերջը: Հանքավայրից հնարավոր է D1լ կարգի 10,7 մլն տ արդյունահանել, գրեթե 19 մլն տ D1 կարգի եւ 1 մլն տ-ից մի քիչ ավելի` D2 կարգի, նշում է «Նովայա գազետան»: Էրգինյան հանքավայրով հետաքրքրվում են «Գազպրոմ նավթը», «Ռոսնավթը» եւ Նավթագազային անկախ ընկերությունը (ՆԱԸ): ՌԲԿ-ի տվյալներով, մրցույթին իր մասնակցությունը չի բացառում նաեւ «Սուրգութնեֆտեգազը»:
